ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասիական երկրները քննադատում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողումը
Ասիական երկրները քննադատում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։ Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։ Նշենք, որ Ճապոնիայի իշխանություններն այն սկսել են այսօրվանից:
«Օվկիանոսը ողջ մարդկության ընդհանուր սեփականությունն է, և «Ֆուկուսիմա»-ի միջուկային կեղտաջրերի հարկադիր բացթողումը չափազանց եսասիրական ու անպատասխանատու գործողություն է, որն անտեսում է միջազգային հանրային շահերը», - հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:
Պեկինի կարծիքով՝ Ճապոնիան «չի ապացուցել իր ծրագրի օրինականությունը» և «ռադիոակտիվ կեղտաջրերի մաքրման սարքավորումների երկարաժամկետ հուսալիությունը»։
Իր հերթին Հարավային Կորեան Տոկիոյին կոչ է արել թափանցիկություն ապահովել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրի բացթողման գործընթացում։ Ըստ Հարավային Կորեայի վարչապետ Հան Դոկ Սուի՝ Ճապոնիայի իշխանությունները պետք է ողջ պատասխանատվությամբ բացահայտեն այս առնչությամբ տեղեկատվությունը և առաջիկա 30 տարվա համապատասխան պլանները:
Ճապոնիայի այս քայլի դեմ ցույց է անցկացվել Սեուլում Ճապոնիայի դեսպանատան առջև։ Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 16 մարդու, որոնք ակցիայի ժամանակ ներխուժել են դեսպանատան շենք։ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ջրի բացթողման դեմ բողոքի ցույցեր են անցկացվել նաև ասիական մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Հոնկոնգում և Տոկիոյում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քնն...