Բայրամովը դժգոհել և մեղադրել է Փաշինյանին «մամուլի համար 40 րոպե անց հայտարարություն անելու համար»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանին մեղադրել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները 1-2 ամիս շարունակ անպատասխան թողնելու մեջ։
«Մի հետաքրքիր միտում եմ ուզում նշել՝ որպես կանոն, հայկական կողմը 30-60 օր շարունակ անպատասխան է թողնում Ադրբեջանի կողմից ուղարկված մեկնաբանությունները։ Խոսքն այն մասին չէ՝ շատ է դա, թե քիչ, բայց ադրբեջանական կողմը դա ընդունում է որպես գործընթացի անբաժանելի մաս։ Իսկ իր մեկնաբանությունն ուղարկելուց ընդամենը օրեր անց հայկական կողմը մամուլին հայտարարում է՝ «մենք մեր մեկնաբանություններն ուղարկեցինք Ադրբեջանին»,– դժգոհել է Բայրամովը։
Իր խոսքով՝ այսօր «հայկական կողմն ու Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ են սահմանել»:
«Իրենց մեկնաբանությունները մեզ ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց հայտարարություն արեցին մամուլի համար։ Դա ակնհայտորեն ցույց է տալիս՝ որ կողմն է հետաքրքրված գործընթացի լուծմամբ, իսկ որ կողմն է հակված քաղաքական հայտարարություններ հնչեցնելու»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...
Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նախագահ Հարութ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Ադրբեջանը ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որ ստիպի ընդունել իր պայմանները. ԼՂ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պար...