ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՉԺՀ նախագահի օգնականին թույլ չեն տվել ուղեկցել նախագահին նիստերի դահլիճ․ BRICS-ի գագաթնաժողով
BRICS-ի գագաթնաժողովում ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի օգնականին թույլ չեն տվել ուղեկցել նախագահին նիստերի դահլիճ մուտք գործելիս։ Ինչպես երևում է տեսանյութում օգնականին պահում են և փակում դռները։
Հավելենք, որ ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպինը գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է․
«Մենք հավաքվել ենք այն ժամանակ, երբ աշխարհը վերաձևակերպում է ապրում։ Սա տուրբուլենտության և տրանսֆորմացիայի շրջան է»։
Նրա խոսքով՝ պետությունները պետք է միասին աշխատեն մատակարարման շղթաների վերականգնման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հաղթահարեն խափանումները, ընդլայնեն տնտեսական, առևտրային և ֆինանսական փոխանակումները:
«BRICS-ը պետք է ամրապնդի ռազմավարական գործընկերությունը և աջակցի միմյանց առանցքային հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են երկրների ընդհանուր հետաքրքրությունը»,-ասել է նա:
Նշենք նաև, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն անսպասելիորեն բաց է թողել Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի բիզնես ֆորումը՝ իր փոխարեն ուղարկելով երկրի առևտրի նախարարին։ Վերջինս նրա անունից ելույթ է ունեցել՝ դատապարտելով «ԱՄՆ հեգեմոնիան», գրել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ Յոհանեսբուրգում (Հարավային Աֆրիկա) մեկնարկած BRICS-ի գագաթնաժողովին ներկա են գտնվել աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի անդրադարձը՝ ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՄԱԿ ԱԽ-ի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ քնն...