Ադրբեջանցի պատգամավորը Կարմիր խաչին մեղադրում է Հայաստանի և «հայերի շահերը» պաշտպանելու մեջ
Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Իսկենդերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մեղադրել է «հայերի շահերը» պաշտպանելու մեջ։
«Բոլորը գիտեն, որ տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտներ են պահպանում, խոսքերը չեն համապատասխանում գործողություններին։ Մենք դա նկատեցինք անհայտ կորածների հարցում»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, թե «միջադեպը հիմք է տալիս ասելու, որ ԿԽՄԿ-ն խաչակրաց արշավանքի առաքելություն է իրականացնում՝ թաքնվելով հումանիզմի սկզբունքների հետևում», և ԿԽՄԿ-ի աշխատակիցները որդեգրել են «խաչակրաց արշավանքի գաղափարախոսությունը և կառուցում են իրենց աշխատանքն այս ուղղությամբ»։
Իսկենդերովի խոսքով՝ ԿԽՄԿ-ն հետապնդում է միայն Հայաստանի և հայերի շահերը՝ հանդես գալով նրանց դիրքերից. «Ինչպես տեսնում եք, ԿԽՄԿ-ն սպասարկում է իրենց զինանշանի նշանը կրողների շահերը։ Այսինքն՝ այս կազմակերպության դիրքորոշման մեջ առանցքային դեր է խաղում կրոնական գործոնը։ Մի խոսքով, տեղի ունեցածը հիմք է տալիս ասելու, որ ԿԽՄԿ-ն հանդես է գալիս որպես խաչակիրների խորհրդանիշ, կոմիտեն մտածում է միայն հայերի մասին, սպասարկում է նրանց շահերը»։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...