Ֆրանսիան Չինաստանին կոչ է անում ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան իր չինացի գործընկեր Վան Յիի հետ հեռախոսազրույցում Պեկինին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա՝ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից։
Ըստ Կոլոննայի՝ Պեկինը պետք է կարևոր դեր խաղա և ազդի Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Պեկինը բազմիցս ընդգծել է, որ կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների դիվանագիտական լուծմանը։ ՉԺՀ-ի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Չեն Յիկունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է, որ Չինաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակով Պեկինը նախատեսում է ամրապնդել շփումներն ու համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ելնելով իրավիճակի զարգացումից։
Միաժամանակ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստացել է, որ Կիևը կանի ամեն ինչ, որպեսզի տարբեր երկրներում բարձր «ձայներ» բարձրացվեն Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...