Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ «առանց նախապայմանների»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ քննարկելու Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Քիրբին Kyodo News-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռ չեն արձագանքել առաջարկին։
ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային լարվածությունը միջուկային պատերազմի շեմին հասցնելու համար։ Օգոստոսին Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել էր, որ Կորեայի ժողովրդական բանակի պատրաստվածությունը կավելացվի «հարձակողական եղանակով»։ Կիմ Չեն Ընը նաև հրամայել է ավելացնել հրթիռների արտադրությունը՝ «ճնշող ռազմական հզորություն» ապահովելու և պատերազմին պատրաստ լինելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...