ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում կներդրվի պարեկային ոստիկանություն
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է պարեկային ծառայությունը ներդնել ողջ հանրապետությունում և խոսեց այդ ուղղությամբ տարվող քայլերի մասին։
«Վերջին չորս մարզերում, որտեղ չկա պարեկային ոստիկանությւոն, խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի մասին է, պլանավորում ենք հոկտեմբերին ներդնել պարեկային ծառայություն։ Ամեն ինչ, կարծես թե, ընթանում է ըստ պլանի, բայց դրանով աշխատանքը ավարտած չենք համարի։
Հաջորդ փուլում մեզ համար առաջնային խնդիր է լինելու պաեկային ոստիկանությունում կանանց ներգրավվածության աստիճանը բարձրացնելը, այսօր ընդունվել են ընդունելության դիմումները։ Հոկտեմբերին չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնադրելու պահից կսկսվի նոր ուսումնական պրոցեսը, որտեղ կանանց ներգրավվածությունը կլինի մոտ 70 -80 տոկոս։
Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ համաշխարհայի տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցում, որը գնահատում է տվյալ պետությունում գենդերային հավասարությունը՝ չորս հիմնական ոլորտներում, ՀՀ-ն 146 երկրների շարքում զբաղեցրել է 61-րդ տեղը»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում: