ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղների պատճառով Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 չվերթ է չեղարկվել
Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը երեկ՝ օգոստոսի 16-ի երեկոյան երկու ժամով կաթվածահար է եղել հորդառատ անձրևի պատճառով: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Թռիչքուղու մի մասը ջրի տակ է անցել, որի պատճառով մոտ 70 չվերթ է չեղարկվել։ Ինքնաթիռները չեն կարողացել օդ բարձրանալ, իսկ վայրէջք կատարած ուղևորները չեն կարողացել իջնել ինքնաթիռից։
Ջրհեղեղների հետևանքով կարճ ժամանակում հեղեղվել են փողոցներ, նկուղներ և տների ստորին հարկեր։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամպրոպները տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացրել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մալայզիայում ինքնաթիռն ընկնում ճանապարհի վրա․ 8 մարդ զոհվել է ինքնաթիռում, 2 վարորդ՝ փողոցում
Մալայզիայի Սելանգոր նահանգում այսօր՝ օգոստոսի 17-ին, փոքր ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ութ մարդ։ Այս մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ինդոնեզիայում փլուզվում կախովի կամուրջը․ կա 32 տուժած
Ինդոնեզիայում կախովի կամուրջ է փլուզվել: Այս մասին տեղեկանում ենք «RT на русском»-ից։ Միջադեպը տեղի է ունեցել Անկախ...