ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մալայզիայում ինքնաթիռն ընկնում ճանապարհի վրա․ 8 մարդ զոհվել է ինքնաթիռում, 2 վարորդ՝ փողոցում
Մալայզիայի Սելանգոր նահանգում այսօր՝ օգոստոսի 17-ին, փոքր ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ութ մարդ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է հենց բանուկ փողոց, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է ինքնաթիռում, իսկ երկու վարորդ՝ փողոցում: Հայտնի է, որ անցնող երկու վարորդներից մեկը մեքենայով է եղել, մյուսը՝ մոտոցիկլետով։ Բախումից հետո մեծ հրդեհ է բռնկվել։
Ինքնաթիռը կործանվել է Էլմինա քաղաքի մերձակայքում՝ Լանգկավի առողջարանային կղզուց թռչելուց հետո, որն ուղևորվում էր Սուլթան Աբդուլ Ազիզ Շահի օդանավակայան, ասվում է գործադիր տնօրեն Նորազման Մահմուդի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ինդոնեզիայում փլուզվում կախովի կամուրջը․ կա 32 տուժած
Ինդոնեզիայում կախովի կամուրջ է փլուզվել: Այս մասին տեղեկանում ենք «RT на русском»-ից։ Միջադեպը տեղի է ունեցել Անկախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաղստանում մեքենան ժայռից ընկել է գետը․ վարորդը խեղդվել է
ՌԴ Դաղստանի Հանրապետությունում մեքենան ժայռից ընկել է գետը: Այս մասին հայտնում է Shot թելեգրամյան ալիքը: Ավտոմեքենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղների պատճառով Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 չվերթ է չեղարկվել
Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը երեկ՝ օգոստոսի 16-ի երեկոյան երկու ժամով կաթվածահար է եղել հորդառատ անձրևի պատճառով...