ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային լողափում 2 ջրահեղձման դեպք է եղել, ներդնում ենք ջրային պարեկների ինստիտուտը

Կառավարությունը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման համար։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և դրա ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է.

 

 «Այն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ և ապահով լիճ ունենալու հեռանկարի իրացման հարցում»,- ասել է նա։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, թե նախատեսված է մոտ 10 մ երկարությամբ 4 մոտորանավակ ձեռք բերել պետբյուջեի միջոցներով և միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ձեռք են բերվելու նաև դրոններ, որոնք ևս կօգտագործվեն լիճը հսկելու համար։

Փաշինյանի խոսքով՝ այդպիսով Սևանա լճում ապօրինի ձկան որսը գործնականում դառնալու է անհնար. 

 

«Մենք նաև որոշակի ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես իրականացվի որսը լճից, և այսօրվանից ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը ակտիվ շփումներ պետք է իրականացնեն ձկնորսների հետ՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենալու»։

 

Մանրամասները`  տեսանյութում: 

Քաղաքականություն