ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկատերինբուրգի սառցե արենայում հրդեհ է բռնկվել․ 200 մարդ տարհանվել է
ՌԴ Եկատերինբուրգի կենտրոնում կառուցվող սառցե UMMC Arena-ում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով տեղի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությանը։
«Օգոստոսի 17-ի կեսօրին Եկատերինբուրգի հրշեջ վարչությունը հաղորդում է ստացել Ստեփան Ռազին փողոցի շինհրապարակում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները պարզել են, որ տանիքից ծուխ է դուրս գալիս։ Մինչ հրշեջների ժամանումը՝ տարհանվել է 200 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հրշեջները ներկայումս ուսումնասիրում են շենքը՝ հրդեհի օջախը պարզելու համար: ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Մալայզիայում ինքնաթիռն ընկնում ճանապարհի վրա․ 8 մարդ զոհվել է ինքնաթիռում, 2 վարորդ՝ փողոցում
Մալայզիայի Սելանգոր նահանգում այսօր՝ օգոստոսի 17-ին, փոքր ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ութ մարդ։ Այս մասին հայտնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ, այդ թվում՝ լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաղստանում մեքենան ժայռից ընկել է գետը․ վարորդը խեղդվել է
ՌԴ Դաղստանի Հանրապետությունում մեքենան ժայռից ընկել է գետը: Այս մասին հայտնում է Shot թելեգրամյան ալիքը: Ավտոմեքենա...