Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՄԱԿ քննարկման վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ–ն ՄԱԿ–ում ԼՂ հարցով քննարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին։
«Ադրբեջանը հուսով է` Հայաստանը կհասկանա, որ խնդիրների լուծումը կառուցողական փոխգործակցության, միջազգային իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ իրականացման մեջ է։»:
«Քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն վերացվեն ՝ ապահովելու համար ապրանքների օրինական և թափանցիկ առաքումը Ղարաբաղ»,– ասված է հայտարարության մեջ։
Ըստ Ադբեջանի ԱԳՆ–ի՝ իրենք Հայաստանին խաղաղություն են առաջարկել երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա:
«Մյուս կողմից, մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայազգի բնակիչների՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով նրանց բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ Ադրբեջանի Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային բոլոր համապատասխան մեխանիզմներին համապատասխան։ Մենք վճռական ենք պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»,– նշել են նրանք:
Նմանատիպ հոդվածներ
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խն...
Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջան...
Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջո...