ԼՂ–ում ստեղծված իրավիճակի պատճառով Նիդեռլանդների քաղաքական ուժերը դիմել են երկրի վարչապետին. Տիգրան Բալայան
Նիդերլանդների գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել են երկրի վարչապետին և ԱԳ ղեկավարին: Այդ մասին թվիթերյան(X) իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի անօրինական շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստից առաջ, որը հաջորդում է Մորենո Օկամպոյի նախազգուշացումներին, Նիդերլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները խնդրել են երկրի վարչապետին և արտգործնախարարին՝ գործել Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան»,- նշել է նա։
Բալայանը կից հրապարակել է փաստաթուղթ, որում խորհրդարանականները պահանջում են, որ վարչապետն ու արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ նիստում գործեն ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...