Իրան–Հայաստան համագործակցությունը կընդլայնվի
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին այսօր քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր։
«Երկուստեք կարևորվել է օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությանը և դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...