ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ ժամին կկայանա ՄԱԿ ԱԽ նիստը
ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումից։
«Հայաստանի պահանջով նախատեսվող Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին կարող եք հետևել առցանց, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին»,- գրված է հրապարակման մեջ։
Գրառման ներքո ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղադրել է նիստի անցկացման ընթացքն ուղիղ եթերում հեռարձակող էլեկտրոնային հասցեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով
Նմանատիպ հոդվածներ
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խն...
Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջան...
Արարատ Միրզոյանը կգնա Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ ԱԽ նիստին
Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շր...