ՀԴԲ–ի նախկին գործակալն աշխատել է հօգուտ ռուս գործարարի. Bloomberg
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Չարլզ Մակգոնիգալը դատարանում խոստովանել է, որ աշխատել է ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Մակգոնիգալը ՀԴԲ-ի Նյու Յորքի գրասենյակի հակահետախուզության ղեկավարն էր մինչև 2018 թվականին թոշակի անցնելը: Դատարանում նա խոստովանել է, որ 2021 թվականի գարնանից մինչև աշուն ծառայություններ է մատուցել Դերիպասկայի համար՝ մասնավոր հետաքննություն անցկացնելով մրցակից ռուս գործարարի դեմ։
Reuters-ի փոխանցմամբ՝ խոսքը Վլադիմիր Պոտանինի մասին է։ Ենթադրվում է, որ հետաքննությունն ուղղված է եղել Պոտանինին ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ներառելուն։ Իր ծառայությունների համար, ըստ մեղադրող կողմի, Մակգոնիգալը ստացել է 17,5 հազար դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...