Արցախցիներին օգնություն տրամադրելու՝ Մադրիդի որոշման համար, իսպանացի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ արցախցիներին օգնություն տրամադրելու Մադրիդի որոշման կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, իսպանացի դիվանագետ Պատրիսիա Սերանո Սանչեսի հետ հանդիպմանը «X» սոցիալական հարթակում իսպանական կողմի գրառումն անվանվել է սադրիչ քայլ։
«Այս ոչ կառուցողական մոտեցումը չի համապատասխանում ադրբեջանա-իսպանական հարաբերությունների ոգուն և խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանական կողմը նշել է նման դեպքերի կրկնությունը կանխելու համար համապատասխան միջոցների ձեռնարկման կարևորությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Իսպանիան աջակցություն կտրամադրի ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հայերին օգնելու Իսպանիայի որոշումն անվանել էր ապակառուցողական։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...
ՄԱԿ-ի ԱԽ ԱՄՆ ներկայացուցչին, կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հ...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...