Նիգերում պաշտոնանկ արված նախագահը կդատվի դավաճանության համար
Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները մտադիր են նախագահ Մուհամեդ Բազումին մեղադրել դավաճանության մեջ, որը հուլիսի վերջին ռազմական հեղաշրջման արդյունքում գահընկեց արվեց։ Այս մասին գրում է Kommersant–ը:
Գնդապետ Ամադու Աբդրամանը ազգային հեռուստատեսությամբ ասել է, որ հավաքվել են ապացույցներ, որոնք «իրավասու ազգային և միջազգային իշխանությունների առջև կօգտագործվեն տապալված նախագահին և նրա տեղական և օտարերկրյա գործընկերներին պետական դավաճանության և Նիգերի ներքին և արտաքին անվտանգությունը խաթարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,– մեջբերում է AFP-ն:
Հեղաշրջման օրվանից Բազումը կնոջ և որդու հետ պահվում է իր նստավայրում։ Զինվորականները միաժամանակ պնդում են, որ իրենք չեն գրավել նստավայրը, և պետության ղեկավարը կարող է ազատորեն շփվել արտաքին աշխարհի հետ։ Նրանց խոսքով, Բազումին պարբերաբար այցելում էր իր բժիշկը։ Առողջական խնդիրներ, ըստ Աբդրամանի, չեն հայտնաբերվել։
Գնդապետը նաև քննադատել է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի (ECOWAS) պատժամիջոցները։ Նրա կարծիքով՝ այդ պատճառով ժողովուրդը մեծապես տուժել է, քանի որ կորցրել է դեղորայք, սնունդն ու էլեկտրաէներգիան։
Նիգերում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել հուլիսի 27-ի գիշերը։ ECOWAS-ը ռազմական միջամտություն է նախապատրաստում: Ապստամբներն ասում են, որ կսպանեն Մուհամեդ Բազումին, եթե նրանք ներխուժեն:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...