Քաղաքականություն
Ջուրը կյանք է, ոչ մեկը չպետք է անտեսվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Արցախում առաջացած ջրի խնդրի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի (նախկինում՝ Twiter) իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ ջրի կենսական կարևորության մասին գրառմանը՝ ընդգծելով, որ այսօր Արցախի հայերը կանգնած են ջրի պակասի խնդրի առաջ։
«Այո՛, ջուրը կյանք է, ոչ մեկը չպետք է անտեսվի։
Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվում են նաև ջրի սակավության խնդրին։ Վառելիքի բացակայության պատչառով պոմպերն աշխատում են իրենց հզորության կեսի չափով։
ՄԱԿ-ը, ՊԳԿ-ն և այլ կազմակերպությունները պետք է համախմբեն ջանքերը՝ բացելու Լաչինի միջանցքը», - գրել է ԱԳՆ խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները, ինչն անընդունելի է․ ՀՀ ՄԻՊ
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0