ՀՀ ԲՏԸ տեսչական մարմինը Երևանում մթնոլորտային օդի աղտոտման համար տուգանքներ է կիրառել
Երևանում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ: Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։
«Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումները շարունակվում են, իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։
[535f92ff38d7bab54dc9102e3da48226.jpg]
[b14012c0805a72cade22f99852e5ae49.jpg]
[429e0e18137b30daefeff91df0325f5f.jpg]
[4a27205bcccfe36f734a347f6fc4b446.jpg]
[28fb99f642526e0cc48ac0158b34ee06.jpg]