«Ես ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է»․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։
Սերժ Սարգսյանը քիչ առաջ ցուցմունք տվեց դատարանում՝ նշելով․ «Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա։ Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետեւ դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, եւ նա ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել: Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս մեղադրյալները՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն չի թիրախավորել Բաքու թռչող օդանավը Թուրքիայի և Վրաստանի երկնքում. Բաքուն ստում է․ «Հետք»
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին պնդումները Արցախի ՊԲ-ի կողմից քաղաքացիական օդանավերի թիրախավորման մասին սուտ են: Կեղծիքը բացահայտե...
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը կտեղափոխեն․ Sputnik
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիա...
Նախկին քաղաքապետը՝ ՊՆ փոխնախարար․ պաշտոնական
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, որոշումեր է ստորագրել, որոնցից մեկով Հրաչյա Սարգսյանին ազատել է վարչապե...
Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ․ Baghramyan26
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է Baghramyan2...