Սիրիայի նախագահը բացառել է Էրդողանի հետ բանակցությունները, երբ զորքը Սիրիայի տարածքում է
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունն այն դեպքում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում: Այդ մասին նա հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ներկա իրավիճակում Էրդողանի հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», - ասել է Ասադը: Ասադը Թուրքիային մեղադրել է 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտությունում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։
Նրա խոսքով՝ «Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։
«Այն պետությունները, որոնք փորձել են անիշխանություն ստեղծել Սիրիայում, նաև պատասխանատու են թմրանյութերի առևտրի համար», - ասել է Սիրիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...
ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի...
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Արցախն այսօ...