Նիգերի նոր վարչակարգը Ֆրանսիային մեղադրել է իր օդային տարածքը խախտելու համար
Նիգերի ռազմական ղեկավարները Ֆրանսիային մեղադրել են երկրի օդային տարածք մտնելու արգելքը խախտելու համար։
Այս մասին գրել է Al Arabiya-ն՝ հղում անելով AFP-ին։
Արգելքի մասին հայտարարվել էր երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հեղաշրջումից հետո՝ Արևմտյան Աֆրիկայի գագաթնաժողովի նախօրեին:
Ռազմական խունտայի «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» խոսնակ Ամադու Աբդրամանը հայտնել է, որ ֆրանսիական ուժերը «միակողմանի ազատ են արձակել ձերբակալված ահաբեկիչներին» և Նջամենայից օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռ, որը «մեր օդային տարածք մտնելուց հետո միտումնավոր դադարեցրել է կապը օդային երթևեկության հսկողության հետ»։
Ղեկավարությունը կարգադրել է բարձրացնել տագնապի մակարդակը ամբողջ երկրում։
Ֆրանսիայի կառավարությունը հերքել է Նիգերի նոր ղեկավարության մեղադրանքները։ Ասել է կառավարության աղբյուրը։
Ֆրանսիական կառավարության աղբյուրը AFP-ին ասել է, որ թռիչքը «լիազորված է եղել և համաձայնեցվել է Նիգերի զինված ուժերի հետ»:
Նիգերի վարչակարգը պնդել էր, որ Ֆրանսիան չորեքշաբթի թույլ է տվել ռազմական ինքնաթիռին թռիչք կատարել հարևան Չադից։ Ինքնաթիռն այնուհետև անցել է Նիգեր՝ հակադրվելով կիրակի օրը սահմանված արգելքին:
Ֆրանսիան մոտ 1500 զինվոր ունի Նիգերում՝ երկրին աջակցելու 2015 թվականին Մալիից ներխուժած ծայրահեղականների դեմ պայքարում:
Նմանատիպ հոդվածներ
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...