Էրդողանը մտադիր է վերսկսել հացահատիկի գործարքը «ընդլայնված» ձևաչափով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերսկսել հացահատիկի գործարքը «ընդլայնված» ձևաչափով:
Նա նաև կոչ է արել արևմտյան երկրներին օգնել այդ համաձայնագիրը վերածել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղ պայմանավորվածությունների հիմքի: Այս մասին գրում Է Bloomberg-ը:
Էրդողանը նշել է, որ «ընդլայնված» ձևաչափով գործարքի վերսկսման համար շփումները շարունակվում են, սակայն դրա իրականացումը կախված է նրանից, թե «արդյոք արևմտյան երկրները կկատարեն իրենց խոստումները»:
Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե որոնք են այդ ձևաչափն ու պայմանները։
Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները հացահատիկի գործարքից դուրս են եկել հուլիսի 17-ին՝ հայտարարելով, որ Ռուսաստանից պարարտանյութերի հեշտացված արտահանման հետ կապված պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...
ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի...
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Արցախն այսօ...