ECOWAS-ի, ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության պատվիրակությունները չեն կարողացել հատել Նիգերի սահմանը
Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS), ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության պատվիրակությունները այդպես էլ չեն կարողացել հատել Նիգերի սահմանը՝ երկրի ներկայիս ղեկավարության կողմից իրենց թույլ չտալու պատճառով։ Միաժամանակ նշվում է, որ համայնքը շարունակելու է երկրում իբր «սահմանադրական կարգը վերականգնելու» փորձերը։
«Հասարակության զայրույթի և բողոքի ներկայիս համատեքստը ECOWAS-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո անհնարին է դարձնում այս պատվիրակությանը ողջունել անհրաժեշտ հանգստության և անվտանգության պայմաններում», - գրել է ԱԳՆ-ն Նիամեյում ECOWAS գրասենյակին ուղղված նամակում:
Նիգերը մերժման ավելի հստակ պատճառներ չի նշում։
Ավելի վաղ ECOWAS-ի պաշտպանության նախարարները մշակել էին Նիգեր ներխուժելու ծրագիր, սակայն մինչ այժմ հետաձգել են ցանկացած ռազմական գործողություն՝ նախապատրաստման անբավարար ժամանակի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Արցախն այսօ...
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են ԼՂ շրջափակումը դադարեցնելու մասին կոչերիս համար․ Սայմոն Ադամս
«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն, դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցու...
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...
ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի...