ԱՄՆ-ը թույլատրեց․ ուկրաինացի օդաչուները կսովորեն՝ ինչպես կառավարեն F-16-ը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլտվություն է տվել ուկրաինացի օդաչուներին ուսուցանել F-16 կործանիչների կառավարումը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
Ըստ նրա, Դանիան և Նիդեռլանդները առաջատար դեր կխաղան ուսուցման գործում, գրում է Ամերիկայի ձայնը։
Հուլիսին Politico-ն հայտնել էր, որ 11 երկրներից բաղկացած կոալիցիան՝ Դանիայի և Նիդեռլանդների գլխավորությամբ, պատրաստ է սկսել ուկրաինացի օդաչուներին F-16-ի կառավարման ուսուցումը, սակայն չի կարող դա անել առանց ԱՄՆ-ի պաշտոնական թույլտվության:
Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ուկրաինացի զինվորականների պատրաստմանն աջակցող 11 պետություններից և ոչ մեկը դեռ ինքնաթիռներ չի հատկացրել այս ծրագրի համար։
Հիմնական մանրամասները, ներառյալ դասընթացի ժամկետները, վայրը և տևողությունը, դեռևս մշակվում են, հայտնում է Սպիտակ տունը:
Նմանատիպ հոդվածներ
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...