ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ջրաշխարհը նոր փաստեր է հրապարակել


Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհ»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. 
 

«Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի 6-ին՝ ժամանց անցկացնելու նպատակով, «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր է այցելել 24 հոգանոց խումբ, որոնցից 8-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ էին: 


Խմբի ղեկավար ներկայացած Արմենի հետ ջրային գոտում իրականացվել է շրջայց՝ ներկայացվելով տարածքի հնարավորությունները: Վերջինս վերլուծելով իրավիճակը, տեսնելով մարդաշատ ջրային լողավազանները և սեփական պատասխանատվության չափը գիտակցելով՝ որոշել է հետևել «Ակվատեկ» համալիրի աշխատակիցների առաջարկին և խմբի հանգիստը կազմակերպել նույն ընկերությանը պատկանող «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնում, որն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նշենք, որ վերոնշյալը Արմենը հաստատել է «Ակվատեկ»-ի պատասխանատուի հետ ունեցած հեռախոսազրույցում: 

«Ջրաշխարհ»-ում հաշմանդամություն ունեցող 8 երեխաներին առաջարկվել է անվճար մուտք, ինչը գոհունակությամբ է ընդունվել խմբի ղեկավարի կողմից, սակայն մեզ համար անհայտ պատճառներով՝ խումբն ի վերջո մուտք չի գործել «Ջրաշխարհ»: 
Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ջրաշխարհ» է այցելել Ֆեյսբուքյան հայտարարության հեղինակ, հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի տատիկ Հասմիկ Սողոմոնյանը՝ իրավիճակը պարզաբանելու համար: 
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հասմիկ Սողոմոնյանի խոսքը՝ տնօրինության հետ հանդիպումից: 

Հ.գ. Վստահ ենք, որ հանրությունը՝ կարդալով վերոշարադրյալը և լսելով ձայնագրությունը, կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները»։

Քաղաքականություն