Վենեսուելայի նախագահը Թրամփին մեղադրել է իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի Ազգային գվարդիայի 86-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 2018 թվականին իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վենեսուելայի նախագահի դեմ անօդաչու սարքերի միջոցով մահափորձը կատարվել է 2018 թվականի օգոստոսին։ Ամբիոնին, որտեղ գտնվում էր Մադուրոն շքերթի ժամանակ, մոտեցել էին պայթուցիկներով մի քանի թռչող սարքեր: Վիրավորում էին ստացել մի քանի գվարդիականներ, պետության ղեկավարը չէր տուժել։
«Մի քանի տարի անց հայտնի դարձավ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան և Դոնալդ Թրամփի կառավարության անձնական ու անմիջական պատասխանատվության մասին, ովքեր հրամայել էին Կոլումբիայի նախագահին նախապատրաստել մահափորձը»,- ասել է Մադուրոն։
Ինչպես նշել է Վենեսուելայի նախագահը, Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը մահափորձից մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Վենեսուելայում շատ շուտով կոլապս և ռեժիմի փոփոխություն տեղի կունենա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...