Ինչո՞ւ է Պակիստանի նախկին վարչապետը դատապարտվել 3 տարվա ազատազրկման
Իսլամաբադի դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին 3 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախության մասին գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Dawn տեղական թերթին։
Նշվում է, որ գործը կապված է «Տաշախան» պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ։
BBC ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, Իսլամաբադի դատարանը Խանին մեղավոր է ճանաչել պետական նվերների վաճառքից ստացած գումարը չհայտարարագրելու համար: Նախկին վարչապետը հերքում է մեղադրանքը և մտադիր է այն բողոքարկել։
Մայիսի 9-ին Իմրան Խանը ձերբակալվել էր Հաշվետու ազգային բյուրոյի (տնտեսական հետախուզություն) աշխատակիցների կողմից: Մայիսի 10-ին Իսլամաբադի դատարանը Խանին 8 օրով կալանավորեց։ Այնուհետև Պակիստանի Գերագույն դատարանը նրա կալանքն անօրինական ճանաչեց և կարգադրեց անհապաղ ազատ արձակել նախկին վարչապետին։ Մայիսի 12-ին Իսլամաբադի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Խանին։
Դատավորների կոլեգիան գրավի դիմաց Խանի ազատ արձակումը սկզբում սահմանեց 2 շաբաթ` մինչև մայիսի 26-ը, այնուհետև մի քանի անգամ այն երկարացրեց։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Իմրան Խանին զրկեց խորհրդարանական մանդատից, ինչպես նաև 5 տարով երկրի դաշնային ու տարածաշրջանային օրենսդրական մարմիններում ընտրվելու և նշանակվելու իրավունքից։
Հանձնաժողովը Խանի նկատմամբ նման որոշում կայացրեց` նրան մեղավոր ճանաչելով «Տաշախանում» (Պակիստանի պետական գանձարան) պահվող 52 թանկարժեք իրերի վաճառքի, ինչպես նաև իր ստացած անձնական իրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։
Ներկայիս վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իմրան Խանը 630 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ պետական գանձերը վաճառել է Դուբայում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...