Ի՞նչ կարող են քննարկել Պուտինն ու Էրդողանը Թուրքիայում․ ԶԼՄ
Թուրքիայի և Ռուսաստանի միջև էներգետիկ նախագծերը, մասնավորապես՝ «գազային հանգույցի» նախագիծը, կարող են քննարկվել օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցի ժամանակ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ շաբաթ առավոտյան հաղորդում է CNN Türk-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել են հանդիպելու իրենց մտադրությունը, հանդիպման վայրն ու ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ալիքներով, ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օգոստոսին նախատեսված է նախագահ Էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ կքննարկվեն «հացահատիկային միջանցքի» համաձայնագրի վերսկսման հետ կապված հարցերը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որի տվյալներով՝ կողմերը կքննարկեն նաև ուկրաինական հակամարտության կարգավորումը։
«Կքննարկվեն նաև Թուրքիայի վերածումը գազային կենտրոնի և այլ էներգետիկ նախագծեր», - հաղորդել է հեռուստաալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...