Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացմամբ․ Կոլոմինա
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ։
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացմամբ։ Առանցքային է ազատ տեղաշարժի ապահովումն ու հրատապ հումանիտար կարիքների բավարարումն ապահովելը։ ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան։
Նշենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Արցախում բնակչությունը զրկված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքերի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...