Դա շատ մեծ ծախսերի հարց է․ ի՞նչ են խոսել Ալեն Սիմոնյանն ու անհետ կորածի ծնողները
44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպման մասնակից ծնողներից մեկը Tert.am-ին մանրամասներ է ներկայացրել հանդիպումից:
«Անդրանիկ Քոչարյանը չէր պատասխանում ոչ մեկի զանգերին: Մենք պահանջեցինք, որ կա՛մ Ալեն Սիմոնյանի, կա՛մ Հայկ կոնջոյանի հետ պիտի հանդիպենք:
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպեցինք, սակայն նա մեզ ասաց, որ իրավասություն չունի մեր տղաների հարցերով զբաղվելու: Անգամ Ալեն Սիմոնյանը մեր մոտից զանգեց Անդրանիկ Քոչարյանին, բայց պատասխան չկար, Քոչարյանը գիտեր, որ մենք ստեղից չենք գնա, մինչև իրեն չտեսնենք, դրա համար էր անջատել հեռախոսը»,- ասել է ծնողը:
Ըստ նրա՝ իրենք պահանջել են ամեն ինչ անել՝ իրենց զավակներին ետ բերելու համար:
«Մենք առաջարկեցինք սպուտնիկի օգնությամբ մանրամասներ իմանալ, քանի որ սպուտնիկը նկարել է ու կօգնի հասկանալ, թե որտեղ են մեր տղաները, ոնց են կորել, փախել են, թե գերեվարել են իրենց, որտեղ են թաքնվել, սակայն Ալեն Սիմոնյանը մեզ ասաց, որ դա շատ մեծ ծախսերի հարց է»,- մանրամասնել է նա:
Ծնողները երկուշաբթի օրը գալու են և այնքան ժամանակ նստեն ԱԺ ընդունարանում, մինչև հանդիպում ունենան Անդրանիկ Քոչարյանի հետ:
Հիշեցնենք, որ առավոտյան զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց, ապա՝ ուղևորվել ԱԺ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...