Բաքվի և Երևանի միջև արագ հաշտության պայմանագիր կնքելու փորձը՝ կտանի նոր հակամարտության․ ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի։
Այդ մասին TAСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
Գոնչարի խոսքով՝ խաղաղության պայմանագիր կնքելիս առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումներին․
«Արևմուտքից պարբերաբար հայտարարություններ են հնչում՝ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ բանակցող կողմերը։ Միջնորդների խնդիրը ոչ թե բանակցային գործընթացն արագացնելն է, այլ նպաստելն է ամուր, երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերելուն»,- նշել է նա։
Գոնչարի խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է հիմնվեն ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...