Բաբայանը դարձել է Փաշինյանի խոսափողն Արցախում. ինչ է փորձում համոզել արցախցիներին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար: Արդեն տևական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»:
Ըստ օրաթերթի տպավորություն է՝ Սամվել Բաբայանն այսպիսով փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ՝ տեսնելով անգամ, թե ինչպես է Ադրբեջանը հիվանդ արցախցուն առևանգում, տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ձեռքից: Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց որ ինտեգրվելու գնով այն ժողովրդի հետ, որը քեզ ատում է ու ցանկանում ցեղասպանել:
Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է, ադրբեջանական դպրոցներում դեռ մանկուց են քարոզում հայատյացություն, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով, թե չկա Հայաստան, չկա Արցախ, ամենուր Ադրբեջան է: Սամվել Բաբայանը, սակայն, նրանց հետ առևտրի և ինտեգրացիայի է ուղղորդում արցախցիներին»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...