Խորհրդարանը մեկ ամսում գրեթե 4 մլն դրամի կոնյակ է գնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովի 2023թ. կարիքների համար պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների են ձեռք բերել խորհրդարանում՝ վճարելով 3 մլն 872 հազար դրամ։ Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը Պեռնո Ռիկարի հետ կապ ունի: Նկատենք, որ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել են 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։
Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար նաեւ օղիների է ձեռք բերել՝ մոտ մեկ միլիոն դրամ՝ 959 հազար վճարելով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին։ Այսինքն` այն մեղադրանքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հնչեցնում էին նախկինների եւ պետական տարբեր կառույցների հասցեին, որ մսխում են պետական բյուջեն, անարդյունավետ ճոխ ծախսեր են արվում, բնորոշ են նաեւ իրենց»։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Ո՞րն է Փաշինյանի գլխավոր սխալը ըստ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխա...