Գերմանիան կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային Taurus հեռահար թևավոր հրթիռների մատակարարմանը
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային Taurus հեռահար թևավոր հրթիռների մատակարարմանը։ Այս մասին գրում է News.ru-ն՝ վկայակոչելով ТАСС-ին։
Սրան զուգահեռ նա չի բացառել, որ ապագայում Բեռլինը կարող է պահանջվող զենք տրամադրել Կիևին։
«Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այս պահին դա մեր հիմնական առաջնահերթությունը չէ։ Մենք միակը չենք, որ զենք չենք մատակարարում Ուկրաինային: Մեր ամերիկացի գործընկերները նույնպես տվյալ հրթիռները չեն մատակարարում» , - հայտարարել է Պիստորիուսը։
Ավելի վաղ Պիստորիուսը հայտարարել էր, որ Գերմանիան մտադիր չէ Ուկրաինային թևավոր հրթիռներ մատակարարել: Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակում է մնալ Կիևին սպառազինության գլխավոր մատակարարներից մեկը։
Նախարարը նշել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն «անհնար կլիներ» առանց Գերմանիայի օգնության:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը հայտարարել էր, որ շարունակելով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային ՝ Գերմանիան արդեն բազմիցս հատել է կարմիր գծերը:
Նմանատիպ հոդվածներ
Ճապոնիան և Իտալիան համատեղ զորավարժություններ են սկսում․ ներգրավվել են նաև կործանիչներ
Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։ Այս մասին գ...
Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե ինչպես են գնդակոծվել ռուսական զ...
ՌԴ-ի կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է․ պատասխանում է Դավիթ Տոնոյանը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տո...
Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան
Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակց...