Վարշավան առաջարկում է ամբողջությամբ արգելափակել ԵՄ սահմանը Մինսկի հետ
Վարշավան առաջարկում է ամբողջությամբ արգելափակել ԵՄ սահմանը Բելառուսի հետ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մացեյ Վոնսիկը։
«Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պետք է ամբողջությամբ մեկուսացնեն Բելառուսը», - նշել է դիվանագետը։
Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ բելառուսական երկու ռազմական ուղղաթիռներ հատել են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի օդային տարածքում։ Լեհ դիվանագետի հայտարարությունը հնչեց հենց այս դեպքից հետո։ Սա, ըստ Լեհաստանի, տեղի է ունեցել Բելառուսի արևմուտքում ընթացող զորավարժությունների ժամանակ։
«Այս միջադեպը ընկալվում է որպես լեհ-բելառուսական սահմանին իրադրության լարման հերթական դրվագ», - հայտարարվել է մայրաքաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա հանձնաժողովի նիստում պատմել է, թե ինչպես են գնդակոծվել ռուսական զ...
ՌԴ-ի կողմից հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմի հավանականությունը փոքր է․ պատասխանում է Դավիթ Տոնոյանը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տո...
Ճապոնիան և Իտալիան համատեղ զորավարժություններ են սկսում․ ներգրավվել են նաև կործանիչներ
Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը համատեղ վարժանքներ են մեկնարկում Իտալիայի ռազմաօդային ուժերի հետ։ Այս մասին գ...
Մինսկը և Թեհրանը ստորագրել են ռազմական համագործակցության պլան
Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակց...