ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդը հանձնվել է․ ճանապարը մի քանի ժամ փակ է եղել

ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆայի Նագաևսկի մայրուղում նռնակով զինված, փախուստի դիմած կամավորական տղամարդը հանձնվել է։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

 

39-ամյա Իլդարը հանդիպում է պահանջել Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի հետ։ Նրա հետ բանակցել են տեղի անվտանգության ուժերը և Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը։ 

 

«Ես հիմա կարող եմ գալ ձեզ մոտ, բայց դուք վայր դրեք զենքերը, և մենք հանգիստ կխոսենք իրար հետ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ եթե ես կարողանամ ինչ-որ բան անել ձեզ համար, ես դա կանեմ», - զինվորի հետ հեռախոսազրույցում ասել է Ռադի Խաբիրովը։ 

 

Ավելի ուշ Ռադի Խաբիրովը դեպքի վայր է ժամանել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա հետ զրուցելուց հետո տղամարդը հանձնվել է, իր հետ ունեցած զինամթերքը հանձնելով, Ազգային գվարդիայի աշխատակիցներին։ 

 

Հիշեցնենք, որ Նագաևսկի մայրուղու հատվածը մի քանի ժամով շրջափակված է եղել, ճանապարհին խցանում է առաջացել։ Տղամարդուն այսօր պետք է տեղափոխեին դատահոգեբուժական փորձաքննության, սակայն ճանապարհին Իլդարին հաջողվել է փախչել, որից հետո նա սպառնացել է պայթեցնել նռնակը՝ պահանջելով կարճել իր դեմ հարուցված քրեական գործը։

 

 

 

 

 

Քաղաքականություն