ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխման կանխարգելում՝ Բագրատաշենում․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ` ավելի քան 2 տոննա չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ:
«Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ հասնելուց 2 օր անց:
ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը «հետ է կանչվել», ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը Սևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական տարածք»
Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը՝ «Az.Tv-ն» իր հաղորդումներից մեկում ներկայացնում է Սևանը որպես «ադրբեջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում հաց գնելու համար գիշերը պետք է մի քանի ժամ հերթ կանգնես ու պարզ չէ՝ հաց կստանաս, թե ոչ
Հաց գնելու համար գիշերը պետք է մի քանի ժամ հերթ կանգնես ու պարզ չէ՝ հաց կստանաս, թե ոչ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում փախուստի դիմած զինվորը սպառնացել է նռնակ պայթեցնել
ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆայի Նագաևսկի մայրուղում, ենթադրաբար, կամավոր զինվորը՝ զինված նռնակով, սպառնացել է պայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդանավակայանը հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո․ Պեկին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Դաքսինգ միջազգային օդանավակայանը հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո։ Այս մասին տեղեկանում ե...