Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման շրջանակում. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արարատի և Տավուշի մարզերի յոթ «անկլավները» վերադարձնելու ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։
«Մեզ հայտնի է այս հարցում Բաքվի դիրքորոշումը, հայկական կողմը ևս նման պահանջներ ունի Ադրբեջանին: Ելնում ենք նրանից, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այն (սահմանազերծման գործընթացը) համակարգվում է համապատասխան երկկողմանի հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին, երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Հայաստան–Ադրբեջան սահմանին` ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4–րդ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...