Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայն՝ Տոկիոն 758 դիրքով ընդլայնել է Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար արգելված ապրանքների ցանկը։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
Գերատեսչությունն ընդգծում է, որ արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից։ Սահմանափակումները վերաբերում են լուսանկարչության և նկարահանման նյութերին, ինչպես նաև օգտագործված հագուստին: Բացի այդ Ռուսաստան կարգելվի ներմուծել քիմիական արդյունաբերության արտադրանք, պլաստմասսա, կաուչուկ և դրանից պատրաստված ապրանքներ, օրինակ՝ խոշոր մեքենաների անվադողեր, ինչպես նաև էլեկտրական ապրանքներ, լոկոմոտիվներ և երկաթուղային վագոններ։
Նախարարությունն արգելել է նաև փայտի և փայտյա իրերի, թղթի և ստվարաթղթի, գծագրերի և սխեմաների, քարի, գիպսի, ցեմենտի, ոչխարի և այլ կենդանիների բրդի, բամբակի և բամբակյա արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև մետաղներ՝ պղինձ, նիկել, ալյումին, կապար, ցինկ, անագ, ինչպես նաև ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանք։
Սրանից առաջ, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ասել էր, որ Ճապոնիայի կառավարությունը դեռ չի հաստատել Ռուսաստան 1,9 լիտրը գերազանցող ծավալի շարժիչով նոր և օգտագործված մեքենաների արտահանումն արգելելու ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, պետք է ընտրություն կատարեն․ Ալիև
Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, պետք...