Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը՝ դատախազության հայտարարության մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրությանը։
«Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Վերջին շրջանում ՀՀ դատավազության կողմից միտում է նկատվում յուրաքանչյուր դեպքում անընդհատ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների անունները ի ցույց դնել նրանց կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքը, այդ կերպ՝ հասարակության մոտ ստեղծելով բացասական տպավորություն ՀՀ պետականության ստեղծման մեջ կարևոր դեր ունեցող և Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտած ամենահզոր և հեղինակավոր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ։
Ուրախ ենք, որ բոլոր շինծու քրեական վարույթներն արդեն իսկ գտնվում են դատարանում, քանզի բոլորն են ականատես լինելու այդ կարված գործերի քանդման պրոցեսին։
Հ.Գ. Յուրաքանչյուր բան ինչպես կարվում, այդպես էլ քանդվում է։
Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ՝
Էրիկ Ալեքսանյան
Ալեքսանդր Կոչուբաև»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունը տեղեկացնում է՝ Վլադիմիր Գասպարյանի դուստրը ոստիկանությունում պաշտոն է զբաղեցրել, ծառայության չի ներկայացել, բայց աշխատավարձ է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...