Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումը հարձակում է ՆԱՏՕ-ի վրա․ ԱՄՆ սենատորը՝ Մեդվեդևի հայտարարության մասին
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին խորհուրդ է տվել «սթափվել» այն բանից հետո, երբ նա կրկին սկսել է սպառնալ Ուկրաինային միջուկային հարվածով։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոկում։
Նրա խոսքով՝ ռուս «բարեկամները», ովքեր խոսում են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման մասին, պետք է հասկանան, որ դա հարձակում կլինի ՆԱՏՕ-ի վրա։
Նա ասել է, որ Մեդվեդևի «սթափվելու ժամանակն է»։
«Գիտակցեք, որ ձեր բարբարոսական ներխուժումն Ուկրաինա չի ստացվում, հեռացեք և փրկեք շատ երիտասարդ ռուսների անիմաստ մահից», - գրել է Գրեհեմը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մեդվեդևն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կկիրառվի։
[be7021435b48eb09b480064abfda86ad.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...