ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտե՞ղ է գտնվել պատերազմի նախօրեին. Դավիթ Տոնոյանը պատմում է
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատմել է, թե որտեղ է գտնվել պատերազմի նախօրեին։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեղեկացել պատերազմի մասին և որտեղ է եղել մինչ այդ, Տոնոյանն ասել է.
«2020թ. սեպտեմբերի 25-ին գործուղված եմ եղել ՌԴ՝ զորավարժությունների։ Սեպտեմբերի 25-26-ի երեկոն գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում՝ նորից գործուղման շրջանակներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ Ամսի 26-ի երեկոյան՝ մինչև պատերազմի սկիզբը, գտնվել եմ օդանավում, շարունակում էի իմ գործուղումը դեպի Ղազախստան, որտեղից պետք է վերցվեին բանակցությունների մասնակից անձինք ու շարունակվեին բանակցությունները սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերով։
Վայրէջքի պահին՝ ամսի 27-ի առավոտյան, անմիջապես ԳՇ պետից եմ տեղեկացել, երբ հնարավոր էր հեռախոսները միացնել։ Դրանից հետո խոսակցություն եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-ի վատ իրավիճակները՝ երկու-երեք ժամում հազիվ ինքնաթիռ հայթայթեցինք, որ կարողանամ ետ վերադառնալ Հայաստան։ Վերադարձս խոչընդոտներով էր, բայց այդ մասին փակ նիստին կխոսեմ։ Վերադարձս Վրաստանով է եղել։ Սեպտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 4-ին եղել եմ Երևանում, որից հետո թույլտվություն եմ ստացել վարչապետից ու մեկնել մարտական գործուղությունների իրականացման վայր»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը»․ Դավիթ Տոնոյան
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել»: Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ վիճակ է Լաչինի միջանցքում․ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Է այցելել արգելափակված Լաչինի միջանցք
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցք՝ տեսնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մանկապարտեզներում երկար թողնելու հնարավորություն է լինելու, բայց՝ վճարովի. Ավինյան
Երևանի մանկապարտեզներում երկար թողնելու հնարավորություն է լինելու, բայց՝ վճարովի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին քաղաքապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմում զոհված զինվորները՝ մեր երեխաներն են․ Պուտինի հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել իր գործընկեր պաշտոնյաներին զոհված զինվորների ընտանիքներին ու նրանց երեխաներին վեր...