ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը Սևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական տարածք»
Ադրբեջանի պետական հանրային հեռուստաընկերությունը՝ «Az.Tv-ն» իր հաղորդումներից մեկում ներկայացնում է Սևանը որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը»: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Սա տարածում եմ որպեսզի ևս մեկ անգամ համոզվեք, որ չի կարելի պատրանքներ ունենալ և հավատալ «Արցախը հանձնենք, ՀՀ–ն կպահենք» կեղծ թեզերին: Արցախի հանձնումը միայն ավելի է արագացնելու Հայաստանի դեմ հարձակման գործընթացը: Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է այդ խուսույթը:
Հիշեցնեմ, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 24–ին Բաքվի բռնապետը իր ելույթում նշել էր. «Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել այս տարածաշրջանում: Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է»:
Ադրբեջանագետը նաև հավելել է․ «Սա այն ամենն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Հայաստանը–Վրաստանին ու Հայաստանն–Իրանին կապող ճանապարհները վտանգելու դիմաց»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաբնակարան շենքերի կառուցապատողը թաքցրել է բնակարանների իրական արժեքները․ ՊԵԿ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում հաց գնելու համար գիշերը պետք է մի քանի ժամ հերթ կանգնես ու պարզ չէ՝ հաց կստանաս, թե ոչ
Հաց գնելու համար գիշերը պետք է մի քանի ժամ հերթ կանգնես ու պարզ չէ՝ հաց կստանաս, թե ոչ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխման կանխարգելում՝ Բագրատաշենում․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում փախուստի դիմած զինվորը սպառնացել է նռնակ պայթեցնել
ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆայի Նագաևսկի մայրուղում, ենթադրաբար, կամավոր զինվորը՝ զինված նռնակով, սպառնացել է պայ...