Սպառնալիք կա, դա ակնհայտ է. Կրեմլը՝ Մոսկվային անօդաչուներով հարվածների մասին
Կրեմլը պատասխանել է ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» համալիրի վրա երկու օրվա ընթացքում երկրորդ հարձակմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ մայրաքաղաքի համար ակնհայտ վտանգ կա, սակայն ընդգծել է, որ կատարվածը կարող է մեկնաբանել միայն ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարության ասածներին ավելացնելու ոչինչ չկա։ Փորձագիտական տեսանկյունից մեկնաբանություններ կարող են տալ միայն զինվորականները։ Սպառնալիք կա, դա ակնհայտ է։ Միջոցներ են ձեռնարկվում»,- պատասխանել է Պեսկովը «Կոմերսանտ»-ի այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում մայրաքաղաքի անվտանգությունը։
Հավելենք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Մոսկվայի քաղաքային համալիրին գիշերային հարվածը, ասել է, որ անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի տարածքում ավելի հաճախ են լինելու։
Նշենք, որ օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվան ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը. քաղաքին մոտենալու ժամանակ սարքերից երկուսը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։ Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակին, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...