Փաուերի գրառումը՝ Լաչինի միջանցքի մասին
Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։ Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
Նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` օրերս կատարած գրառումը, որով պետքարտուղարը խոր մտահոգություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ։
Փաուերը շեշտել է, որ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։
«Ես միանում եմ Էնթոնի Բլինկենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»,– գրել է գործակալության ղեկավարը։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 31-ի ճեպազրույցում նշել էր, որ ԱՄՆ–ն շարունակում է հավատալ խաղաղության պայմանագրի հնարավորությանը։ Նա ընդգծել էր, որ դրա համար երկու կողմերն էլ` Երևանն ու Բաքուն, պետք է դժվարին փոխզիջումների գնան, և Բլինկենն անձամբ է ներգրավված բանակցությունների գործընթացում` քաջալերելու համար առաջնորդներին հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
[b1dde51f1b6a49779e1dfb1a6002472b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...