Ինչո՞ւ Մեքսիկայի նախագահը կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ առանց Ռուսաստանի մասնակցության:
«Մեքսիկան պատրաստ է մասնակցել Սաուդյան Արաբիայի կողմից Ջիդդաում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին միայն այն դեպքում, եթե մասնակցեն հակամարտության երկու կողմերը», - ասել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։
Նա հավելել է․ «Եթե և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը համաձայնեն լուծում փնտրել խաղաղության հասնելու համար, մենք կմասնակցենք»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է օգոստոսին Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ անցկացնել՝ հրավիրելով մոտ 30 երկրների ներկայացուցիչների։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...