Երկու պատանի առաքումը ստանալուց հետո սպառնացել են օտարերկրացի առաքիչին և հրաժարվել վճարել
Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ, որը մոպեդով առաքման ծառայություններ է կատարում, հուլիսի 24-ին առաքում է մոտեցրել Մինսկի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկ, որտեղ երկու երիտասարդներ առաքումը ստանալուց հետո դանակով սպառնացել են և հրաժարվել վճարել առաքման գումարը: Այս մասին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները հուլիսի 29-ին օպերատիվ տեղեկություն են ստացել։
Նշվում է, որ 24-ամյա երիտասարդից ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել են 16 և 14 տարեկան երկու պատանի: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք և հասակակից երեք այլ պատանիներ առաքման ծառայություններ կատարող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կատարել են նմանատիպ այլ հանցագործություններ:
Քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ ավազակության մեղադրանքով ձերբակալված հինգ պատանիները հուլիսի 26-ին Մինսկի փողոցի շենքերից մեկի մոտ փորձել են բացահայտ հափշտակել առաքման ծառայություններ իրականացնող օտարերկրացի մի երիտասարդի պայուսակը:
Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...
Կոռնիձոր այցելողները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդա...