ԱՄՆ–ն Բուլղարիայի և Հարավային Կորեայի հետ Կիևին 155 մմ արկեր կմատակարարի. ԶԼՄ
ԱՄՆ–ն Բուլղարիայի և Հարավային Կորեայի հետ գործարք է կնքել Ուկրաինային 155 մմ արկերի մատակարարման մասին։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը` հղում անելով պաշտոնյաներին։
«Ուկրաինային արկեր մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ն արդեն գործարքներ է կնքել Բուլղարիայի և Հարավային Կորեայի հետ և նույն հարցի շուրջ բանակցում է Ճապոնիայի հետ», – պաշտոնյաների խոսքերն է մեջբերում պարբերականը։
Նշենք՝ հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց կիևյան ռեժիմին կասետային զինամթերքի մատակարարումները սկսելու որոշման մասին։
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կասետային զինամթերքի մատակարարումները դիտարկում է որպես ժամանակավոր միջոց, մինչև ԱՄՆ–ն կընդլայնի հրետանային զինամթերքը բավարար քանակով, ինչը կարող է ամիսներ տևել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ նման մատակարարումները հարվածի տակ են դնում խաղաղ բնակիչներին և միտված են ճգնաժամը երկարաձգելուն։
Ավելի վաղ Ռուսաստանն Ուկրաինային սպառազինության մատակարարումների պատճառով նոտա հղեց ՆԱՏՕ–ի երկրներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար սպառազինություն է պարունակում, Ռուսաստանի համար օրինական թիրախ կհանդիսանան և հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն անմիջական մասնակցություն ունեն Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում ոչ միայն զենքի մատակարարման, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստման առումով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...